Ադրբեջանի սահմանին մոտ ավիավթարի է ենթարկվել Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻԳ-29 կործանիչը: Ռազմական օդանավի օդաչուն Իրանի ռազմաօդային ուժերի բարձրաստիճան փորձառու զինվորական է եղել: Նրա ճակատագիրն առայժմ անհայտ է: Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, թե ավիավթարից հետո օդաչուն կապ է հաստատել ավիաբազայի հետ:
Իրանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է. «Չնայած եղանակային վատ պայմաններին ու օդանավի կործանման տեղորոշման հետ կապված դժվարություններին՝ օդաչուին հայտնաբերելու որոնողափրկարարական աշխատանքներն օդից ու ցամաքից կշարունակվեն»: