Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին, Իրանին և Սիրիային մեղադրել է արաբական երկրի Իդլիբի շրջանում խաղաղ բնակիչների սպանության համար:
Սպիտակ տան ղեկավարը Twitter-ի իր էջում գրել է. «Ռուսաստանը, Սիրիան, Իրանը սպանում են կամ պատրաստվում եմ սպանել Իդլիբի շրջանի հազարավոր անմեղ քաղաքացիների: Մի՛ արեք դա: Թուրքիան ջանք չի խնայում այդ կոտորածը դադարեցնելու համար»: