Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է թուրքական զորախմբերը Լիբիա ուղարկելու մասին՝ այսպիսով ռազմական օժանդակություն ցուցաբերելով աֆրիկյան երկրի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությանը:
Թուրքիայի նախագահն այսօր ելույթի ժամանակ նշել է, որ օրինագիծն ընդունելու վերաբերյալ նախագիծը հունվարի 7-ին կներկայացնի երկրի խորհրդարանին:
«Մենք Լիբիա զորախմբեր ուղարկելու առաջարկ կանենք անմիջապես, երբ խորհրդարանը վերսկսի իր աշխատանքը: Աստծու կամքով, օրինագիծն օրենսդիր մարմնում կհաստատվի հունվարի 8-9-ը, և մենք անմիջապես կարձագանքենք Տրիպոլիի հրավերին»,- ասել է Էրդողանը: