Ցանկանո՞ւմ եք Եվրոպայի գլխավոր Ծննդյան հեքիաթում լինել: Հին աշխարհը հարուստ է տոնական գեղեցկությամբ, և ձեր ցանկությունը լիուլի կարող եք իրագործել: Փնտրում եք իրական հնաոճ մթնոլո՞րտ: Իսկ գուցե ձեզ դուր է գալիս ուտե՞լը:
Սուրբ Ծննդյան լավագույն 16 տոնավաճառները, Ստոկհոլմից մինչև Բոլոնիա, շվեդական Expressen-ը հրամցրել է լուսանկարչական մեկ ժապավենում: Բայց քանի որ թոփ տասնյակները միշտ ավելի դիտարժան են, Եվրոպայի լավագույն Սուրբծննդյան տոնավաճառները ներկայացնենք հենց այդ կտրվածքով և ամեն մեկը՝ մեկ նախադասությամբ: Եվ այսպես՝
1. Տալին – իր տաղավարների շարքերի նման երկար պատմություն
2. Բուդապեշտ - Սուրբծննդյան տոնավաճառներից կարող եք վերադառնալ կինոկադրերով
3. Ստրասբուրգ - Սուրբծննդյան ամենահին տոնավաճառը՝ դրանից բխող բոլոր դետալներով
4. Վիեննա - առաջատար Սուրբծննդյան քաղաք, ավելին ուղղակի լուռ հիացմունքն է
5. Բեռլին - ամենաշատ տոնավաճառներն այստեղ են
6. Բրյուսել - փառատոնի նման ցուցադրություն
7. Կոպենհագեն - շողշողացող Սուրբծննդյան տաղավարներ
8. Ստոկհոլմ - Սուրբծննդյան ամենահայտնի տոնավաճառը
9. Պրահա - ավանդական Սուրբծննդյան տոնավաճառ՝ հիացնող, չքնաղ, ավանդական փայտե խաղալիքներով
10. Պոզնան – լավագույնը՝ Լեհաստանում: