Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ավանդույթից եկած ոստիկանությունը, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչները, պետական ծառայողները չարդարացված ագրեսիվություն են ներկայացնում մարդկանց նկատմամբ, և դա կոնկրետ պատճառ ունի՝ բավարար կրթության, իրազեկվածության, գրագիտության պակասն է: Բայց, որպեսզի այս պրոբլեմը լուծվի, պետք է առաջին հերթին խոստովանել դա:
«Հիմա վերջին օրերին ԵՊՀ-ի դեպքը շատ քննարկվում է. պետք է խոստովանել, որ տեղի է ունեցել սխալ, որն իր հետ պետք է բերի հետևանքներ: Մենք այսօր երկու վիճակ ունենք. մի կողմից այսօր կա չափազանցված ագրեսիվության պրոբլեմ, և երբ շատ հետևողականորեն պայքարում ես դրանց դեմ, սկսում է համակարգում չափազանցված պասիվության պրոբլեմ»,- ասել է վարչապետը: