Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել, նիստից հետո լրագրողներին ասել է Ա. Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Ա. Թավադյանին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ»,- ասաց Հ. Խուդոյանը։
Փաստաբանը նշել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը: