Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Սամվել Պողոսյանը նշանակվել է Պաշտպանության բանակի միավորումներից մեկի հրամանատար՝ ազատվելով Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Մանուկյանը նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ: