«Այսօր զանգ ստացա Հատուկ քննչական ծառայությունից և հրավիրվեցի՝ ներկայացնելու բացատրություն, որովհետև ուսումնասիրվում են գործեր պաշտոնական կեղծիքի և լիազորություններն անցնելու վերաբերյալ, վաղը պետք է ներկայանամ: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա տեղեկացրել է, որ ՀԾՔ ներկայացուցիչներն այցելել են Երևանի քաղաքապետարան և որոշակի հարցերի շուրջ քննարկում է իրականացվում: