Կառավարության այսօրվա ամփոփիչ նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ 11 ամիսների ընթացքում կա կոնյակի արտահանման աճ՝ մոտ 27 տոկոսով: Գինու արտահանումը 11 ամիսների ընթացքում աճել է 50 տոկոսով՝ 24 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, ինչը 50 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը:
18.5 տոկոսով աճել է բուսական ծագման արտադրանքի, հատկապես վարունգի և ելակի արտահանումը: Շոկոլադի արտադրանքը աճել է 15 տոկոսով:
«Կարծում ենք, որ տարին պետք է ամփոփենք 7.5 տոկոս տնտեսական աճով, արտահանման առնվազն 10 տոկոս աճով. այդ ցուցանիշները շատ իրատեսական են,- նշել է նախարարը: