Ասիական երկրների բնակիչներն ու զբոսաշրջիկներն ականատես են դարձել արևի խավարման, որը հայտնի է նաև «կրակի օղակ» անվանումով: Այս տարի բնական երևույթը՝ Արեգակի խավարումը, տեսանելի է եղել մի շարք երկրներում, այդ թվում՝ Շրի Լանկայում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում և Սաուդյան Արաբիայում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ամենամյա խավարման ժամանակ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակը՝ ստեղծելով պայծառ օղակի տպավորություն: Սովորաբար, ամեն տարի տեղի է ունենում Արեգակի երկու խավարում, երբ երկրագունդը մասամբ կամ ամբողջովին գտնվում է Լուսնի ստվերում: