Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ամփոփել է վերջին վեց ամսվա աշխատանքները: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շեշտել է, որ ի տարբերություն նախորդ գումարումների՝ այս խորհրդարանում ընդդիմությունն առավել ակտիվ է:
Մակունցը տեղեկացրել է, որ այս պահին Ազգային Ժողովի օրակարգում կա իշխող խմբակցության պատգամավորների հեղինակած կամ համահեղինակած 103 նախագիծ: