Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կստեղծվի Ամերիկյան ուսումնասիրությունների կենտրոն: Որոշումը կայացվել է այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում: Կենտրոնը զբաղվելու է ամերիկյան ուսումնասիրություններով, և այդ շրջանակներում գործելու է մագիստրոսական ծրագիր:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ասել է, որ հունվարի 11-ին մեկնելու է Արիզոնայի համալսարան, որտեղ կստորագրի պայմանագիր կենտրոնի ֆինանսավորման վերաբերյալ: Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն դրամաշնորհ ստանալու հայտ է ներկայացրել և շահել այն: