Խորհրդարանի աշխատակազմի արդյունավետ գործունեության շնորհիվ 2019 թվականին խնայվել է շուրջ 387 մլն դրամ: Ազգային ժողովում տարեվերջյան ընդունելությանն ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ այդ գումարի զգալի մասն ուղղվել է աշխատակազմի և պատգամավորների պարգևատրմանը: