«Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը նորից կքննվի: Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է քրգործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը: 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի վրա հարձակում էր կատարվել, որը տեղի է ունեցել հերթական նիստի՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Զոհվել էին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: