IntelinAir ընկերությունը բարձրությունից արված պատկերները վերլուծելու հնարավորությունը համադրում է դասական համակարգչային տեսողության, մեքենայական ուսուցման ու արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների հետ և օգնում ֆերմերներին ճիշտ որոշումներ ընդունել դաշտերի բերքատվությունը բարձրացնելու համար։ Ստարտափը հիմնադրվել է 2014 թվականին ԱՄՆ-ում։ Ընկերության համահիմնադիր Ալ Եսայանը օրերս Հայաստանում էր: Նա Լուրերին պատմել է Հայաստան վերադառնալու ու Սփյուռքի հայրենակիցներին միավորելու պլանների մասին: