Ավելի քան 150 հազար սիրիացի հարկադրաբար տեղափոխվել են Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող բնակավայրեր: Պատճառը արաբական երկրի հյուսիսարևմտյան Իդլիբ շրջանում կառավարական զորքերի ռազմական գործողությունների ակտիվացումն է: Այս մասին հայտնում է «Կարմիր մահիկի» թուրքական մասնաճյուղի ղեկավարը:
«Իդլիբի հարավային շրջաններում ռազմական իրավիճակի սրման պատճառով ավելի քան 150 հազար մարդ ստիպված տեղափոխվել է: Այդ բնակիչները շարժվում են դեպի Իդլիբի հյուսիս՝ Թուրքիայի սահման»,- ասել է նա: