Տարվա վերջի ամփոփիչ նիստն է: Կառավարության սեղանին՝ վիճակագիրների հրապարակած տնտեսական ցուցանիշները:
Վարչապետն ասաց՝ տպավորիչ են նաև 11 ամսվա թվերը: Դրանք ապացուցում են, որ ոլորտների զարգացման ճիշտ ուղու վրա ենք: Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ոչ միայն ջերմոցի վարունգի ու ելակի արտահանումն է բազմապատիկ ավելացել, այլև, օրինակ, մեզ համար ոչ ավանդական՝ շոկոլադինը: