Փարիզի ազգային օպերայի դերասանները, անտեսելով ցուրտ եղանակը, Սուրբ Ծննդյան նախօրեին ելույթ են ունեցել հասարակության առջև մայրաքաղաքի կենտրոնում: Այսկերպ նրանք իրենց բողոքն են հայտնել կառավարության հայտարարած կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Բալետի մոտ 40 պարուհի կատարել է հատված Չայկովսկու «Կարապի լիճ» բալետից Փարիզի Օպերայի դիմաց, որի ճակատային մասում կախվել էին պաստառներ` «Փարիզի օպերան գործադուլ է անում» և «Մշակույթը վտանգի տակ է» կարգախոսներով: