Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 7.5 %-ով.
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.3%-ով,
Շինարարության ծավալն աճել է 4.5%-ով,
Առևտրի շրջանառությունն աճել է 9.2%-ով,
Ծառայությունների ծավալը աճել է 14.8%-ով,
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 7.4%-ով,
Արտահանումն աճել է 9%-ով,
Ներմուծումն աճել է 6.6%-ով:
Բացի այդ, 2019 թ. նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.1%.
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.8%-ով,
Շինարարության ծավալն աճել է 4.8%-ով,
Առևտրի շրջանառությունն աճել է 11.9%-ով,
Ծառայությունների ծավալը աճել է 11.6%-ով,
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 14.2%-ով,
Արտահանումն աճել է 25.7%-ով,
Ներմուծումն աճել է 9.6%-ով: