Forbes-ը հրապարակել է վերջին տասնամյակի ամենաշատ վարձատրվող մարզիկների տասնյակը: Ըստ այդմ՝
1. Ֆլոյդ Մեյվեթեր կրտսեր (բռնցքամարտ) - 915 միլիոն ԱՄՆ դոլար
2. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) - 800 միլիոն
3. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) `750 միլիոն
4. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) - 680 միլիոն
5. Ռոջեր Ֆեդերեր `640 միլիոն
6. Թայգեր Վուդս (գոլֆ) - 615 միլիոն
7. Ֆիլ Միքելսոն (գոլֆ) - 480 միլիոն
8. Մեննի Պակյաո (բռնցքամարտ) - 435 միլիոն
9. Քեյվին Դյուրենտ (բասկետբոլ) - 425 միլիոն
10. Լուիս Հեմիլթոն (ավտոարշավ) - 400 միլիոն
Ի դեպ, եկամտի հաշվարկի ժամանակ Forbes-ը հաշվի է առել մարզիկների աշխատավարձը, պարգևավճարները, մրցանակները, բոնուսները և գովազդային պայմանագրերը: