Անցյալ դարի կեսերին ձևավորվել է Սուրբծննդյան ևս մեկ ավանդույթ. Հյուսիսային Ամերիկայի ՀՕՊ միասնական հրամանատարությունը վերահսկում է Սանտա Կլաուսի տեղաշարժը, որն իր կախարդական սահնակով նվերներ է բաժանում ամբողջ աշխարհում:
Հաղորդվել է, որ առաջին երկիրը, որի վրայով թռել է Սանտա Կլաուսը, Ռուսաստանն էր: Նա այցելել է Չուկոտկա և Կամչատկա, այնուհետև մեկնել է Ճապոնիա, Չինաստան, Մոնղոլիա, Վիետնամ և Ֆիլիպիններ:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտնել էին, որ Սանտային և իր եղջերուներին թույլատրել են Սուրբծննդյան օրը մուտք գործել Միացյալ Նահանգներ:
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունից էլ հաստատել են, որ Սանտա Կլաուսի բոլոր 9 եղջերուներն ենթարկվել են անասնաբուժական հսկողության: