Բուրկինա Ֆասոյի հյուսիսային Սում նահանգում իրականացված ահաբեկչության հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել, մեծ մասը՝ կանայք: Զոհերի թվում կան նաև 4 զինվորական և 3 ոստիկան, ուժային կառույցների 2 տասնյակ աշխատակից էլ վիրավորվել է: Երկրի նախագահը հայտարարել է, որ զինվորականներին հաջողվել է չեզոքացնել 80 գրոհայինի, առգրավել մեծ քանակությամբ զենք: