Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Ալավերդի քաղաքում: Սարահարթի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակիչները բախել են հարևանի դուռը, արձագանք չի եղել, կեսօրին առաջին հարկում գտնվող բնակարանի պատշգամբից նկատել են հատակին ընկած տան տղամարդու մարմինը և ահազանգել ոստիկանություն:
Տեղ հասած ոստիկանները պատուհանը կոտրելով մուտք են գործել բնակարան և պարզել, որ հատակին ընկած են տանտիրոջ, նրա կնոջ և երեխաներից մեկի անշնչացած մարմինները: Ննջարանում էլ հայտնաբերվել է երկրորդ երեխայի մարմինը: Հարևանները մեր թղթակցին պատմել են, որ ընտանիքի հայրը վերջերս էր վերադարձել արտագնա աշխատանքից, օրեր առաջ շինանյութ էր գնել՝ բնակարանը նորոգելու նպատակով: Այս պահին կատարվում է քննություն, սակայն առաջին հայացքից այն նման է շմոլ գազից թունավորման, քանի որ գազի վառարանը միացված է եղել: