Երևանի ավագանին առավոտից սկսել է 3-րդ նստաշրջանի վերջին՝ 4-րդ նիստը։ Այսօր քննարկումներն անցնում են խաղաղ մթնոլորտում. «Լույս» խմբակցության անդամները դահլիճում են, շատ հարցեր են տալիս, բայց նիստում դեռևս թեժ բանավեճ չի ծավալվել։ Օրակարգային 13 նախագծերի շարքում ավագանին խստացրել է հսկողությունը Երևանում շինարարություն անողների նկատմամբ. կառուցապատողներն արդեն ստիպված կլինեն շինաղբը պարբերաբար հեռացնել տարածքից, իսկ մինչև այդ այն կուտակել ցանկապատերից ներս՝ չերևացող հատվածում։ Բացի այդ, ձգձգվող, չավարտվող շինարարությունների դեպքում քաղաքապետն արդեն կկարողանա միակողմանի խզել պայմանագիրն ու տնտեսվարողից պահանջել ազատել շինհրապարակի ցանկապատերի մեջ ներառված հարակից մայթերը։