Մոսկվայում 48 ժամով ձերբակալվել է հայ ռեփեր Ziroy-ը (Գրիշա Զիրոյան), որն օրեր առաջ խաթարել էր Ռուսաստանի մայրաքաղաքի Նոր Արբատ պողոտայի երթևեկությունը:
Հայ ռեփերի նկատմամբ վարչական տույժ կկիրառվի: Զիրոյանը ոստիկանություն ինքնուրույն է ներկայացել:
«Ընդունում եմ մեղքս և խորհուրդ չեմ տալիս սկսնակ արտիստներին իրենց ուղին սկսել վարչական իրավախախտումով: Խոստանում եմ այլևս նման բան չանել»,- ասել է Զիրոյանը:
Վարչական տույժ է կիրառվել նաև ակցիային մասնակցած 6 Մայբախների վարորդների նկատմամբ, որոնք մասնակցել էին Զիրոյանի PR ակցիային: 23-ամյա ռեփերի և վարորդների գործն ուղարկվել է դատարան: