Սանկտ Պետերբուրգ - Սևաստոպոլ ուղևորվող առաջին ուղևորատար գնացքը, անցնելով Կերչի նեղուցը Ղրիմի կամրջի վրայով, հասել է վերջնակետին՝ Սևաստոպոլի կայարան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Վաղ առավոտյան Սիմֆերոպոլում Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը և Սևաստոպոլի նահանգապետի պաշտոնակատար Միխայիլ Ռազվոժաևը գնացք են նստել՝ Սևաստոպոլի կայարան հասնելու համար: Գնացքը հաղթահարել է 2741 կլիոմետր և ուղևորությունն ավարտել է 43,5 ժամում: