Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծննդյան տոնը, Հռոմի Ֆրանցիսկոս պապն էլ աղոթել է մարդկության համար, եսամոլ մարդկանց սրտերի մեղմացման համար և խաղաղության կոչ Է արել մի շարք երկրների, հատկապես նշելով Ուկրաինան, Սիրիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Եմենը: Հովվապետը նշել է աֆրիկյան երկրները՝ Նիգերիայից մինչև Բուրկինա Ֆասո, որտեղ Սուրբ Ծնունդի օրը ծայրահեղականների ձեռքով ավելի քան 30 կին Է զոհվել: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը քննադատել է փախստականների նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը, հիշատակել է այն հավատարիմ քրիստոնյաներին, որոնք զոհվում են հանուն իրենց հավատի:
Սուրբծննդյան նախօրեին էլ Ֆրանցիսկոս Պապը պատարագի ժամանակ ասել է, որ աստված սիրում է բոլորին, նույնիսկ ամենավատ մարդկանց: