Երևանի ավագանին գումարել է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 14 հարց: Նիստի սկզբում օրակարգից հանվեց մեկ հարց:
Մինչև օրակարգային հարցերի քննարկումը՝ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ ավագանիից իր հետկանչման հարցին: Նա հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկումների արդյունքում որոշում է կայացրել, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը «Լույս» խմբակցությունում:
«Ես ուզում եմ «Լույս» խմբակցության իմ գործընկերներից ներողություն խնդրել այն հայտարարությունների համար, որոնք այդ հարցի հրապարակային քննարկումների ընթացքում կարող էին տարաձայնությունների պատճառ դառնալ:
Հուսով եմ՝ կառուցողական կաշխատենք, ինչը մեծապես կախված է նաև ձեզնից, պարոն քաղաքապետ, ձեր դերակատարությունն այդ հարցում մեծ է»,- նշեց Դ.Խաժակյանը: