Ամերիկյան YouGov և բրիտանական Kantar հետազոտական ընկերությունները տարբեր հարցումներ են անցկացրել Գերմանիայում և ստացել անսպասելի արդյունքներ:
Ըստ ամերիկյան հետազոտական կենտրոնի տվյալների՝ գերմանացիների համար վտանգավոր են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՉԺՀ-ի, ԿԺԴՀ-ի, Իրանի ղեկավարները, բայց նրանց մեջ գլխավոր սպառնալիք է համարվում նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ կարծիքին է հարցվածների 41 տոկոսը: Հարցմանը մասնակցել է 2024 մարդ:
Բրիտանական հետազոտական կենտրոնն էլ գերմանացիներին հարցրել է աշխարհի յոթ երկրների ղեկավարների նկատմամբ վերաբերմունքի մասին: Պարզվել է, որ գերմանացիներն ավելի շատ վստահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին (57 տոկոս), քան երկրի կանցլեր Անգելա Մերկելին(44տոկոս):
Երրորդ տեղում Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն է, չորրորդը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հինգերորդ տեղում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Վերջին հորիզոնականը կիսել են ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոնց վստահում Է հարցվածների 6 տոկոսը: Հարցմանը մասնակցել Է 1024 մարդ: