Ավագանին հաստատել է նաև 2020 թվականի Երևանի տեղական վճարների ու տուրքերի չափը։ Դրանք հիմնականում մնում են նույնը, բացառությամբ շինթույլտվությունների համար պահանջվող գումարների, որոնք բարձրացվում են։ «Լույս» խմբակցությունը դեմ է, որ մինչև 300 քմ մակերեսով կրպակ կամ տուն կառուցելու շինթույլտվության տուրքը կրկնապատկվի՝ 75 հազարից դառնալով 150 հազար դրամ՝ հայտարարել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։