Կաթոլիկներն ու բողոքականներն այսօր տոնում են Սուրբ Ծնունդը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ Վատիկանում Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին մատուցել է Ճրագալույցի պատարագը:
«Չնայած մեր մեղքերին, մեր սխալներին՝ Աստված սիրում է մեզ,- նշել է սրբազան քահանայապետը՝ հավելելով,- աշխարհում ամեն բան ընթանում է «տալ՝ ունենալու համար» տրամաբանությամբ, մինչդեռ Աստված անվարձատույց է իր գործերում»: