Եվրասիական տնտեսական միության երկրները, որի անդամ է Հայաստանը, համաձայնագիր են ստորագրել ծխախոտային արտադրանքի ակցիզների հարկային քաղաքականության սկզբունքների վերաբերյալ:
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության, 2024 թվականից ծխախոտի համար ակցիզի ազգային դրույքաչափերը հաշվարկելիս ԵԱՏՄ երկրները ելնելու են ցուցիչ դրույքաչափից՝ հազար ծխախոտի համար 35 եվրո՝ 20% ավել կամ պակաս շեղումով:
Նոր պահանջներին հարմարվելու համար բիզնեսին ժամանակ է տրվում` 2020 թվականից մինչև 2024 թվականը:
Ըստ ԵԱՏՀ զեկույցի՝ դրույքաչափերում առկա բացը ԵԱՏՄ երկրների միջև ծխախոտի շուկայում մաքսանենգ արտադրանքի հիմնական պատճառն է: Եվ ծխախոտի ակցիզային դրույքաչափերի ներդաշնակեցումը կօգնի զսպելու ծխախոտի ապօրինի շուկայի զարգացումը: