Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն:
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը: Այս համաձայնության ձեռքբերումը բացառիկ կարևորության քայլ է մեր երկրի տնտեսության զարգացումը խթանելու ճանապարհին: Դա նշանակում է, որ տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի
հսկայական գումարներ վճարել ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար և այլուր կենդանիներ տեղափոխելու համար:
Վստահաբար կարելի է պնդել, որ կենդանիների արտահանման ծավալները կտրուկ կավելանան, ինչն էլ կխթանի անասնաբուծության զարգացումը: Կենդանիների տարանցիկ տեղափոխումը կիրականացվի միջազգային բոլոր չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխան: