Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է Իդլիբ նահանգում իրականացված ռազմական գործողությունների արդյունքում ավելի քան 40 գյուղի՝ ահաբեկիչներից ազատագրման մասին: Սիրիայի հրամանատարությունը կոչ է արել խաղաղ բնակիչներին հեռանալ գրոհայինների կողմից վերահսկվող բնակավայրերից:
Ռազմարշավն Իդլիբում մեկնարկել է դեկտեմբերի 19-ին: Ազատագրված գյուղերի թվում կան ռազմավարական նշանակության կարևոր վայրեր, որտեղ գրոհայինները վերահսկողություն էին իրականացնում 2012-ից ի վեր: