«Բյուրեղ բնակելի թաղամաս» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 17․12․2019 թ․ կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երկու բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» ավտոմեքենա: Պայմանագրով նախատեսվում է ընդհանուր հինգ այդպիսի ավտոմեքենաների նվիրաբերություն։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Այս մեքենաները, միանալով արդեն առկա մեքենաներին, կծառայեն քաղաքում ձյան մաքրման գործին: Ամռան ամիսներին այս մեքենաները կշահագործվեն որպես ջրցաններ։ Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,- նշված է հայտարարությունում: