Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ՝ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու կապակցությամբ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով:
Հիշեցնենք, Ափոյանը մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած խուլիգանության առթիվ հարուցված գործով երեկ վկայի կարգավիճակով բերման է ենթարկվել ոստիկանություն և ազատ արձակվել: Նա հայտարարել է՝ իրեն ապօրինի են բերման ենթարկել: