ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ Դավթաշենի կամրջի լուսատուները կփոխարինվեն արդի լուսադիոդային լուսատուներով․ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուքի» էջը:
Արդյունքում ավելի քան երեք անգամ կնվազի էլեկտրաէներգիայի սպառումը, դրան զուգահեռ կբարելավվի լուսավորության որակը։ Սրանով մեկնարկում է Դավթաշենում լուսատուների փոխարինումը լեդ լուսատուներով: