Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով Երևանում գործունեություն իրականացնող տնտեսվարող այն սուբյեկտների համար, որոնց 2019 թ. հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2020 թ. համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կկիրառվի տեղական տուրքի արտոնություն: Երևանի ավագանին այսօր հավանություն է տվել որոշման նախագծին:
Մասնավորապես, Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 2020 թ. տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով, առևտրի օբյեկտներին՝ ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի 72.92 տոկոսի չափով և հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին՝ ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի 70 տոկոսի չափով կկիրառվի տեղական տուրքի արտոնություն: