ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի դեմ՝ տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ա.Միրզոյանը վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, նախապես վճարված պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձման պահանջ է ներկայացրել:
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին: