«2020 թվականին էլեկտրաէներգիայի սակագինը կպահպանվի»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Հունվարից արդեն սկսում է ԱԷԿ-ում ներգրավված վարկի մայր գումարի մարումը, դա այն վարկն է, որի ներգրավումով մենք երկարացնում ենք ատոմային էլեկտրակայանի ծառայության ժամկետը: Խնայողությունների, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, տարածքային կառավարման նախարարության և Կառավարության հետ քննարկումների արդյունքում կարողացել ենք ատոկամակայանի աշխատանքի այնպիսի ռեժիմներ կազմակերպել 2020 թվականի համար, որ սակագնի բարձրացման խնդիր չդրվի»,- ասել է Գարեգին Բաղրամյանը։