ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ:
Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի և հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Գևորգ Թադևոսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է խնամքի կենտրոնով, զրուցել այնտեղ ապրող երեխաների և հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Վարչապետի տիկինը մասնակցել է հիմնադրամի կազմակերպած ամանորյա միջոցառմանը, դիտել երեխաների մասնակցությամբ ներկայացումը:
Հայաստանի Հանրապետությունում «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թ. Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: «ՍՕՍ մանկական գյուղ» Իջևանը գործում է 2009 թ.-ից: