Վաշինգտոնը Վրաստանի իշխանությանը կոչ է արել ուժեղացնել ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը երկրում: Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսին իր հայտարարության մեջ նշել է՝ ԱՄՆ-ն աջակցում է անվտանգ, հաջողակ և ժողովրդավարական Վրաստանին, իշխանության և ընդդիմության երկխոսությանը ընտրական բարեփոխումների վերաբերյալ, աշխատելու է խթանել օրենքի գերակայությանը և հաստատությունների պատասխանատվությանը: