Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցի համար պահանջվում է շուրջ 850 ավտոբուս:
«Նախատեսվում է, որ դրանք կմատակարարվեն փուլերով, և ակնկալվում է, որ առաջին խմբաքանակը Երևանում կլինի 2020-ի ընթացքում:
Ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն երկու օր է՝ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել Կառավարության և դոնոր կազմակերպության հետ: Նախնական տեղեկատվությամբ՝ 2020-ի փետրվարին Երևանի նոր տրանսպորտային համակարգի ավտոբուսների համար մրցույթ կհայտարարվի:
Այս պահին համապատասխան մասնագետներ են ներգրավվում՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման մրցութային փաթեթները նախապատրաստելու համար»,- գրել է Կարապետյանը: