Հայաստանի ԱԳՆ-ում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ համաեվրոպական քաղաքականություն և եվրաանվտանգություն թեմայով։ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը: ՌԴ կողմից խորհրդակցությունները վարել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության վարչության պետ Նիկոլայ Կոբրինեցը։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես՝ ՀՀ-ՌԴ համագործակցությունը համաեվրոպական քաղաքականության և եվրաանվտանգության համատեքստում:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նման հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։