Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հրշեջ-փրկարարները ողջ օրը հրդեհամարման աշխատանքներ են իրականացրել Ացանա և Մամաթի (Գուրիայի շրջան) գյուղերին հարող տարածքում: Հրդեհը հեռու է եղել բնակավայրերից, հետևաբար՝ տեղացիներին վտանգ չի սպառնացել:
«Տեղում աշխատում են շուրջ 20 հրշեջ-փրկարարներ: Բնակավայրերում կրակի տարածման վտանգ չկա: Անտառի ստորին ծածկը այրվում է»,- ասվում էր հաղորդագրության մեջ:
Արդեն ուշ երեկոյան սոցիալական ցանցերում վրաց օգտատերերը գրում էին, որ հրդեհը դեռ ամբողջությամբ չի մարվել: Նրանց հատկապես անհանգստացրել է այն հանգամանքը, որ առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է աննախադեպ՝ մինչև 23 աստիճան տաքություն: