Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ծննդյան 91-ամյակի առիթով այցելել է Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին:
Վարչապետը շնորհավորել է մաեստրոյին՝ տարեդարձի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել գործունեության և բոլոր այն ծառայությունների համար, որ նա մատուցել է մեր ժողովրդին, հայրենիքին:
«Համոզված եմ, որ դեռ երկար կշարունակեք այդ ծառայությունը: Մանավանդ, որ՝ հիմա, կարծում եմ, մշակույթը, դասական մշակույթը նոր պահանջարկ են ստանում: Համոզված եմ, որ այդ բարձր արվեստը, մշակույթն ավելի ու ավելի պոպուլյար կդառնա: Եվ այդ առումով ուզում եմ Ձեզ մեծ եռանդ ու առողջություն մաղթել, որպեսզի Ձեր առաքելությունը շարունակեք իրականացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։