Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասման, այցելել է Դամասկոսի հայկական դպրոց:
Սիրիացի լրագրող և բլոգեր Աբաս Ջուման հայտնել է, որ ամբողջությամբ վերականգնված հայկական դպրոցում Սիրիայի առաջին տիկնոջ հետ հանդիպման էր եկել 180 աշակերտ, այդ թվում՝ զոհված զինվորականների երեխաները:
Դամասկոսում հայկական դպրոցը հիմնադրվել է 1929-ին՝ Օսմանյան կայսրությունից Սիրիա փախած հայերի կողմից: