«Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում փամփուշտ հայտնաբերելու դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
Ոստիկանության լրատվականի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու համար։
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փամփուշտի հայտնաբերման դեպքի առթիվ, իսկ հայտնաբերված փամփուշտն ուղարկվել է փորձաքննության։
Սամվել Ուզունյանը երկիրը լքել է 2019 թ. դեկտեմբերի 21-ի գիշերը՝ Երևան-Մոսկվա չվերթով: