Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել Լիբիայի հարցում գործակցության վերաբերյալ: Կողմերի միջև խորհրդակցությունը տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարարությունում: Այս մասին տեղեկությունը տարածել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը: Դիրքորոշումների փոխանակման արդյունքում կողմերը համաձայնել են Լիբիայի հակամարտության կարգավորման հարցում շարունակել հաստատված կապն ու գործակցել ճգնաժամի շուտափույթ հանգուցալուծման հարցում: