Ռուսաստանը սպառազինության հարցում գերազանցում է բոլորին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ: Կրեմլի ղեկավարը նշել է, որ անցյալում սպառազինության հարցում ԽՍՀՄ-ն ու Ռուսաստանն էին հասնում մյուս երկրներին, իսկ այժմ մյուսներն են փորձում հասնել Ռուսաստանին:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ո՛չ ԽՍՀՄ-ը և ո՛չ էլ Ռուսաստանը երբևէ «չեն փորձել սպառնալիք դառնալ մյուս երկրների համար»:
«Այսօր մեր նոր ու նորագույն պատմության մեջ բացառիկ իրավիճակ է՝ փորձում են հասնել մեզ: Աշխարհի ոչ մի երկրում չկա գերձայնային զենք, առավել ևս՝ միջմայրցամաքային գերձայնային զենք»: